Ամառային ճամբարի առաջին օրը

Այսօր մենք մեր օրը սկսել ենք ընդհանուր պարապունքից։ Մարզանք անելուց հետո մեր ջոկատը գնաց մաթեմատիկայի սենյակ։ Սկսցինք թեստ լուծել։ Այնուհետև երգի սենյակում մենք անցկացրեցինք մայրենի դաս։ Մենք գրեցինք բառային թելադրություն և Ընկեր Հռիփսիմեն շատ գոհ էր մեր աշխատանքից։ Ես և ընկերներս հանձնարարված աշխատանքը լավ էինք կատարել և բարձր գնահատականներ էինք ստացել։ Իսկ հետո Ընկեր Սոնայի հետ տարբեր խաղեր ենք խաղացել։ Եվ ամենակարևորը ու հետաքրքիրը մենք պարտեզից վայրի բալ ենք քաղել։

Ամառային ճամբարի առաջին օրը շատ հետաքրքիր անցավ նաև Ընկեր Սոնայի հետ։

This entry was posted in Ամառային ճամբար. Bookmark the permalink.

Leave a comment