Ամանորյա հին ու նոր սովորույթներ

ny-1.jpg

Իմ ընտանիքը ամեն տարի Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնրեը նշում է տարբեր, քանի որ մենք ամեն տարի տոներին տարբեր պատճառներով լինում ենք տարբեր վայրերում և հայկական մեր սովորույթներին ու ուտելիքներին միանում են նաև տվյալ վայրի և մարդկանց սովորույթներն ու ուտելիքները։

Իմ ծնողները պատմում են, որ իրենք Նոր Տարին միշտ դիմավորել են տանը՝ ճոխ սեղանների շուրջ և ուրախ ու անհամբեր սպասել ժամը 12-ին։ Մենք հիմա նույնպես անհամբեր սպասում ենք տոներին և մեր երազած նվերներին, բայց պարտադիր չեն ուտելիքներով լի սեղաները (չնայած առանց դրանց անհնար է), կարևորը, որ մենք լինենք միասին և ուրախ։

Այս տարի մենք Նոր Տարին դիմավորեցինք Վրաստանի Բակուրյանի քաղաքաում՝ հայրիկիս մորաքրոջ և նրա ընտանիքի հետ։ Մեր տոնական սեղանը լի էր վրացական, ինչպես նաև հայկական ուտելիքներով։ Մենք նաև մեծ հրավառություն կազմակերպեցինք։

Չմոռանալով նաև նվերների մասին՝ ասեմ, որ այս տարի նույնպես Ձմեռ պապիկը մեզ բերեց մեր ուզած նվերները և մենք շատ ուրախ էինք։ Մի քիչ զարմանում եմ, երբ ծնողներս պատմում են, որ Ձմեռ Պապիկը նրանց բարձերի տակ (այլ ոչ թե տոնածառերի) տոպրակով մրգեր և կոնֆետներ է դրել։ Միթե այդ ժամանակ Ձմեռ Պապիկը խաղալիքներ չեն ունեցել?

NY 2

This entry was posted in Հայրենագիտություն. Bookmark the permalink.

Leave a comment